Ուզում եմ պատմել մի դեպքի մասին, որ տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ։ Երկար տարիներ աշխատել եմ միևնույն ծծնդատանը, բայց այդ հերթափոխը դարձավ ճակատագրական ոչ միայն ինձ, այլև ևս մի քանի հոգու համար։

Մի 17 ամյա աղջիկ բերեցին, ով արդեն ծննդաբերում էր: Նրա հետ էին ծնողներն ու ամուսինը: Միանգամից երևաց, որ այնքան էլ բարեհաջող ընտանիք չէ:

Ծննդկանն անդադար գոռում էր, որ իրեն պետք չեն երեխաներ, որ իր կյանքն այդքանով կավարտվի:

Ծնողները քաշքշում էին նրան, ասում, որ իրեն հանգիստ պահի:

Այդ ընտանիքն ինձ միանգամից դուր չեկավ, բայց դե ով եմ ես, որ դատեմ նրանց:

Նույն գիշերը բերեցին 45 ամյա մի կնոջ: Դա նրա երկրորդ ամուսնությունն էր, բայց առաջին երեխան: Նա երկար տարիներ երազել էր առողջ երեխա ունենալու մասին…սակայն չստացվեց:

Գլխավոր բժիշկը հասկացավ, որ կնոջ երեխան մահացած է ծնվելու և առաջարկեց  փոխել երեխաներին:

Մահացած փոքրիկին տվեցինք երիտասարդ աղջկան, իսկ տարիքով կնոջն ասացինք, որ իր երեխայի հետ ամեն ինչ լավ է:

17 ամյա աղջիկը մի քիչ արտասվեց, իկս մյուս օրն արդեն ծիծաղում էր: Նրա ընտանիքի համար էլ դա առանձնապես ցավալի լուր չէր:

Այդպես, ծննդատնից դուրս եկան 2 երջանիկ կին:

Սակայն անցել են տարիներ, և խիղճս սկսել է տանջել…ինչպե՞ս ես կարող էի որոշել Աստծո փոխարեն…քունս կորցրել եմ, չեմ կարողանում ինձ ներել…

Աղբյուրը

от zara

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *