Առաջին Լրատվականը գրում է.

«Պարտեզ» ռեստորանում մեկ տարի 8 ամիս առաջ կատարված հшնցшգործության հետևանքով սպшնված 21-ամյա Ջիվան Հարությունյանի հարազատներին չի բավարարում քննչական մարմնի աշխատանքը: Նրանք համոզված են, որ քննությունն իրական կազմակերպիչներին բացահայտելու քայլեր չի ձեռնարկում։

Ավելին, ամեն ինչ արվում է, որպեսզի իրական կազմակերպիչը՝ Նվեր Ծառուկյանը, «մաքուր» դուրս գա գործից։ Այլապես, Ջիվան Հարությունյանի հարազատների խոսքերով՝ անհասկանալի է, թե ինչու գործում առկա փաստերի ճնշման տակ կրտսեր Ծառուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել և նա առ այսօր քրեական գործով պահպանում է վկայի կարգավիճակ։

21-ամյա Ջիվան Հարությունյանի պապը՝ Ջիվան Հարությունյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ասաց, որ միայն գործում առկա փաստերը, ապացույցները բավարար են, որ Նվեր Ծառուկյանին մեղшդրանք առաջադրվի, բայց առ այսօր քննիչը համարում է, որ դրա համար բավարար ապացույցներ չկան։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Աղբյուրը

от zara

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *