Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնություն է ցուցաբերել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Նա ահազանգել է շտապօգնություն և օգնություն ցուցաբերել վիրավորին:Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուր՝ https://m.mamul.am/am/news/222834/p1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *