ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձելՀանրապետության նախագահի աշխատակազմն Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահն այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում։ Նա առիթ է փնտրում, իր համար միայն կարգավիճակի համար հետաքրքիր, այս երկրից փախչելու և չվերադառնալու համար»։

Աղբյուր՝ https://m.mamul.am/am/news/219633/p1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *