ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.«Հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որի հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, որը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնագրերի կատարման վրա:Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը:Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներ:Ողջունում ենք ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

Աղբյուր՝ https://m.mamul.am/am/news/217225/p1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *