«Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակը, որը հայտնի է իր ագրեսիվ պահվածքով եւ ստանձնել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը, արդեն մի քանի տարի է Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում՝ «Հեղափոխության պահապաններ» անվանումով: Այս խումբը Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անողներին կանչում էր «ռազբորկայի», ստիպում, որ հետ կանգնեն իրենց խոսքերից, կամ էլ Փաշինյանի ֆաս հրահանգով հարձակվում այս կամ այն նախկինի վրա: Սրանք էին փորձում ջարդել Արցախի նախագահի գլուխը, Օպերայում քաշքշել թոռնիկի հետ զբոսնող դաշնակցական Հրանտ Մարգարյանին, հարձակում գործել <Հայելի ակումբի> վրա, հաշվեհարդար տեսել այլոց հետո, բայց խումբը հատկապես ակտիվացավ պատերազմից հետո, Պռոշյանի կառավարական առանձնատներում տեղակայվեցին եւ սկսեցին շուրջօրյա պահպանություն իրականացնել։

Հեղափոխության պահապանների հետ է կապվում նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ԱԺ ներխուժած հայտնի երիտասարդի մահվան փաստը, տղային գտել էին կամրջի տակ մահացած:Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ձևավորել է խունվեյբինների բանդաներ։ Չինաստանի հեղափոխությունից հետո էլ ճիշտ այսպիսի խմբեր էին ձեւավորվել, ովքեր բառի բուն իմաստով «սամասուդ» էին անում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեին հեղափոխականներին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա։ Այդ խմբերը մոլեգնում էին ողջ երկրում, մինչեւ անգամ նրանց «զոհը» դարձավ հեղափոխությունից հետո իշխանության եկած Դեն Սյաոպինի որդին, ում դուրս էին նետել բարձրահարկ շենքի պատշգամբից, եւ երիտասարդ տղան անդամալույծ դարձավ։Հիմա այս պահապաններից մեկը հանգրվանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում՝ պատգամավորության թեկնածու է, այդ մեկը Հայկ Ստեփանյանն է՝ 106-րդ համարում է: Ակտիվ մասնակցում են նաեւ նախընտրական քարոզարշավին, շրջում Փաշինյանի հետ: Իսկ երեկ էլ Հրապարակ-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնել, թե առնվազն 60 տոկոս քվե կունենան.<Եթե լավատես լինեմ՝ 70 տոկոսի հույս ունեմ>: Չենք պատրաստվում քննարկել սույն ապաքաղաքական բռնարարի անխատեսումներն ու հավակնությունները, քանզի այս մարդիկ հեռու են քաղաքականությունից այնքան, որքան խոզը տուռնիկից, բայց խնդիրն այստեղ իշխանության սահմանած նշաձողն է: Արդյոք իշխանության ուզածը, նրանց պահանջը սամասուդն է, վենդետան, ջարդուփշուր անելը, այլեւս կարելի է չկասկածել, որ՝ այո: Այլապես ինչ գործ ուներ խմբակը ցուցակում: Փաշինյանի հույսը նաեւ մարդասպանների բանդան է՝ Չաղ Ռուստամի գլխավորությամբ: Ընդամենը երկու օր առաջ ոստիկանությունը նրանց փռել էր պոլերին եւ միայն հովանավոր Հայկ Սարգսյանի միջնորդությամբ ազատ արձակվեցին, բայց նախօրեին Դաշտադեմ համայնքում Ռուստամն անձամբ էր դիմավորում Նիկոլ Փաշինյանին: Սա է այս իշխանության իրական դեմքը եւ իրեն հարգող որեւէ մեկը դժվար թե տեղ ունենա նրանց շարքերում:Անի Սահակյան

Աղբյուր՝ https://hayeli.am/?p=638209&l=am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *