«Մեզ մեղադրում են, որ իբր պատերազմի 4-րդ օրը ԶՈՒ ԳՇ պետը ԱԽ նիստում ասել է, թե պատերազմը պետք է դադարեցվի»,- այս մասին Իջևանում, ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։«Պատերազմը սկսելու առաջին իսկ րոպեից մեզնից յուրաքանչյուրը գիտեր և ամեն ինչ անում էր, որ պատերազմը կանգնեցնի։ Մենք անհրաժեշտություն չունեինք նման բան լսելու, և ԶՈՒ ԳՇ պետի հիմնական խնդիրը դա չէր, բայց նույնիսկ այս դեպքում ԶՈՒ ԳՇ պետը ստել է»,- ասաց Գրիգորյանը։«Ավելին, դեռ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում ԶՈՒ ԳՇ պետը մեզ ասում էր, որ արևելյան օպերացիոն ուղղությունով ոչ մի քայլ հետ՝ մենք ջախջախելու ենք թշնամում։ Դրանից 3-4 ամիս անց՝ պատերազմի արդյունքները արձանագրվելուց հետո, նա հետ է կանգնել իր խոսքերից և նոյեմբերի 17-ին մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է եղել»,- հավելեց նա։

Աղբյուր՝ https://m.mamul.am/am/news/213331/p1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *