Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային քաղաքականությունը:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար,տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, բանանի շուկաներում գների նվազեցմանը:«Դեռևս կառավարությունը ծրագիր չի ներկայացրել, քաղաքական լծակ չի կիրառել, բայց բիզնեսն ինքնաբերաբար գնում է այսպիսի գնային սրբագրումների…Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ գների մեջ դրված ստվերային բաղադրիչը վաղ թե ուշ ուսումնասիրվելու է և հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո իրենց առաջ հաշիվ դրվի:Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․Դրա համար խելացի գործարարները գնում են այդ քայլին:Խորհուրդ կտայի մյուս գործարարներին ևս, եթե այդպիսի խնդիրներ ունեն, արագ, որքան հնարավոր է շուտ, գնան ողջամտության տիրույթ:Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլև՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող», ասաց Ատոմ Մարգարյանը:Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, ևս պետք է սպասել:Ըստ նրա՝ խոշոր ներկրողների շուկաները բնականաբար ուսումնասիրվելու են և նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել:«Ի՞նչ պետք է անի բիզնեսը:Պետք է կուտակած կապիտալն այլ ոլորտներում տեղաբաշխի, գնա դիվերսիֆիկացման, լինի ճկուն ու շուկայում դիմադրող՝ երկարաժամկետ մնալու համար:Պարզ է, որ եթե ունենան ներկրման մի քանի բիզնես իր գերշահույթով ու դա նվազի, ապա շատ արագ կլինի սնանկացում:Հետևաբար, ելքը դիվերսիֆիկացիան է»,-հավելեց նա:Նախորդ շաբաթ արձանագրվեց շաքարավազի գնի անկում՝ 1 կգ-ի համար 390-ից հասնելով 340 դրամի։ Իսկ բանանն էժանացել է՝ կիլոգրամի 900 դրամի փոխարեն դառնալով 550- 600 դրամ։

Աղբյուր՝ https://vendeto.info/?p=161765

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *