Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը:Հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից, հիշեցրել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում:«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական անմիջական աջակցություն՝ օտարերկրյա զինված ահաբեկիչ մարտիկներին տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել տվյալ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», — նշել է Փաշինյանը:Ուրեմն, Փաշինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ասում է բաներ, որոնք մշտապես ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ Թուրքիան սկսեց իր թշնամական «ակցիան» ընդդեմ Հայաստանի, ասել են բոլոր քաղաքական ուժերն ու բոլոր նախագահները:Այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմ չի եղել, Փաշինյանը տեղյակ չի թե ինչ ձևով է այն ընթացել ու ինչով է հիմա զբաղված թուրք-ադրբեջանական տանդեմը:Նախ, Փաշինյանը «վարպետորեն» մոռանում է հայ ռազմագերիների հարցը: Այսինքն, եթե Էրդողանը Հայաստանի հետ սահմանը բացի, կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի «թավշյա» կառավարությունը մի բառ անգամ չի ասելու հայ ռազմագերիների մասին, չի պահանջելու նրանց վերադարձը:Ուրեմն, Էրդողանի «կրտսեր եղբայր» Ալիևը Հայաստանի տարածքների նկատմամբ հավականություններ է ժամանակ առ ժամանակ ցուցադրում, Զանգեզուրն ու Երևանը «Ադրբեջանի պատմական տարածք» է անվանում պարբերաբար, ու հիմա էլ այլ երկրների հրավիրում է՝ «Զանգեզուրի միջանցքից օգտվելու», բայց Փաշինյանը հիշում է, որ Թուրքիան է Հայաստանի հետ սահմանը փակե՞լ: Իսկ այս նոր զավթողական քաղաքականության վերաբերյալ ոչինչ չկա՞ ասելու:Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, բայց հիմա, եթե նրանք համարում են լուծել են ԼՂ-ի խնդիրը, ինչո՞ւ չեն բացում սահմանը…Հետևաբար, ի՞նչ պայմաններով են ուզում բացել հայ-թուրքական սահմանը, այ, դրա մասին պետք է խոսի Փաշինյանը: Ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ կան թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ի՞նչ է նա խոստացել թուրքական-ադրբեջանական դաշինքին: Ինչո՞ւ է լռում ռազմագերիների ու Ալիևի տարածքային նոր հավակնությունների մասին…Մետաքսյա Շալունց

Աղբյուր՝ https://hayeli.am/?p=630701&l=am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *