Ռոբերտ Քոչարյանի գործն ըստ էության այդպես էլ կավարտվի՝ մնալով բացառապես քաղաքական ենթատեքստի շրջանակում։ 2018 թվականի ապրիլյան իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե իր կարծիքով Մարտի 1-ի գործը բացահայտված է։Դրանից կարճ ժամանակ անց գործում որպես մեղադրյալ ներգրավվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով․ դա սահմանադրական կարգի տապալման հոդվածն է։Շուրջ երկուսուկես տարի ձգված նախաքննության ընթացքում նախագահ Քոչարյանը մոտ մեկուկես տարի կալանքի տակ մնաց՝ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրել էր կալանքը։Եվ ահա մարտի 28-ին դատարանը հայտարարեց Քոչարյանի գործով նախաննքության ավարտի և դատաքննության փուլի մեկնարկի մասին։ Ուղիղ մեկ օր անց Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռ՝ 300,1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին, որից հետո Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է անհապաղ կարճվեր։ Նախորդ շաբաթվա դատական նիստում դատախազները ևս պնդում էին, որ այլևս 300․1-րդ հոդվածը Քրեական օրենսգրքում չկա, քանի որ այն հակասահմանադրական է ճանաչվել։Բայց առաջարկում էին գործը ոչ թե կարճել, այլ կասեցնել՝ հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նիստից մեկ օր առաջ դիմել է Սահմանադրական դատարան: Ըստ էության դատախազությունը փորձում է գործի պատասխանատվությունը տեղափոխել Սահմանադրական դատարանի տիրույթ․ եթե դատախազի կողմից վիճարկվող քրեական հոդվածները ևս ճանաչվեն հակասահմանադրական, միգուցե դատախազությունը հնարավորություն ստանա վերաորակավորել Քոչարյանի գործը և մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով․ դա պաշտոնական լիազորությունների գերազանցումն է։ Նախ այս հոդվածն ունի 5 տարվա վաղեմության ժամկետ, իսկ Մարտի 1-ի դեպքերից անցել է ավելի քան 13 տարի։ Բայց եթե անգամ չլիներ վաղեմության ժամկետի հարցը, հոդվածի բավոնդակությունն ինքնին աբսուրդ է․ ինչո՞վ է երկրի այն ժամանակվա ղեկավարը գերազանցել իր լիազորությունները, նրանով, որ քայլեր է ձեռնարկել երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղղությա՞մբ։Ամեն դեպքում Քրեական դատավարության օրենսգիրքն այս պահի կարգավորումներով թույլ չի տալիս վերաորակավորել հարուցված գործի հոդվածը, եթե դատարանն արդեն հայտարարել է դատաքննության փուլի մեկնարկի մասին, իսկ հետազոտված ապացույցներ դեռևս չկան։ Այս պահին կա ՍԴ-ի որոշմամբ ամրագրված իմպերատիվ պահանջը՝ 300․1 հոդվածը ճանաչված է հակասահմանադրական։Քոչարյանի պաշտպանները հենց այս հիմքով էլ պահանջում են անհապաղ կարճել գործը, հանել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Դատավոր ԱնՆա Դանիբեկյանը մերժել է դատախազների միջնորդության ներկայացման հնարավորությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քրեական գործով վարույթի կարճման վերաբերյալ որոշում կայացնելու։ Հատկանշական է, որ դատավոր Դանիբեկյանը Քոչարյանի գործով որոշումը հրապարակելու է ապրիլի 6-ին՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելուց 1 օր առաջ։ Մոսկվայում Փաշինյանը հանդիպում է ունենալու Կրեմլում։Դատարանի որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, այս կամ այն կերպ կքննարկվի կամ էլ գոնե համապատասխան միջավայր կապահովի Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իրեն ոչ բնորոշ զարմանալի զսպվածություն ցուցաբերեց՝ 300․1 հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը չմեկնաբանեց, բավարարվեց ասելով, թե ՍԴ որոշումը կկարդան, նոր կհասկանան, թե ինչ են անելու։ Հայկ Դավթյան.

Աղբյուր՝ https://hayeli.am/?p=630493&l=am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *