Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով. Բելլա ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկար՝«Շնորհակալ եմ՝ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»:Նշենք, որ այսօր՝ հունվարի 31 -ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.«Այսօր Բելլա Քոչարյանի տարեդարձն է։ Մաղթում ենք խաղաղ երկինք ու քաջ առողջություն»:

Աղբյուր՝ https://bavnews.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4%d5%9d-%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b7%d6%80/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *