«Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1%-ի չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի․․․ Բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա, որ վերջին հույսն էլ մարեց․․․Ամիսներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումն այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ․․․Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 01.02.2021-ին, ժամը 17:00 -ին, Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ ):Հուղшրկшվորությունը` 02.02.2021-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուրում:Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսшկան պայքարը․․․Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ Ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում․․․Իրավունք չունենք նահանջելու․․․ Ես և իմ թիմը, իմ ընտանիքը, ամեն Աստծո օր անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ և իրապես հաղթենք»:Ստորև ներկայացված տեսանյութը Հովհաննես Խոդերյանն արել էր շրջափակման մեջ հայտնվելուց կես ժամ առաջ:

Աղբյուր՝ https://amnew.site/post/1802

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *