Հին հայկական ձեռագրերը, մագաղաթները, որոնք երբեմն դժվար է կարդալ, հնարավոր կլինի վերծանել մի քանի վայրկյանում: 16-ամյա հայ դպրոցականը նոր ծրագիր է մշակել:

Ներբեռնում ես նկարը՝ ստանում տեքստը, որը կարելի է տեղում փոփոխել: Ներբեռնած ծրագիրն օգտագործելու համար համացանցին միացումը պարտադիր չէ: Հավելվածի հեղինակը Գոռ Գրիգորյանն է՝ Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարանից:

Ծրագրի գաղափարը Գոռի մեջ երկու տարի առաջ է ծագել՝ Թումո կենտրոնում ձեռագրերի վերծանման նեյրոցանց ստեղծելիս: Մագաղաթ վերծանող ծրագիրը մի շարք մրցույթների է մասնակցել, վերջինը Հայկական համադպրոցական գիտության փառատnնն էր, որում հաղթել է «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *