Աղոթք Փրկության. (16).Դու Ծո՜վ Երկնային,Բարձո՛ւնք Ցնծության,Ինձ բարձրացրու Քո ծովածոցը, որ պահվեմ այնտեղ, Երկնային ծովի խորքում ավազոտ,Քո ամեն մասունք թող պահվի ինձ հետ, Բոլոր Սրբերդ թող ընկերակից լինեն իմ հոգուն , սրտիսլինեն մոտ, ինչպես Դու ես Տե՛ր Քո Հոգո՛վ , Սրտո՛վ և ամենամոտ: Դու Վեհարան ես, ևՎերակացու,Դու հեռացրու իմ մեջ հնացածամեն ցավ և վերք,Հեռացրու՛ նաև վիրահատության վտանգ և թախիծ, նաև՝Տխրություն, հուսահատություն,Ավելորդություն կյանքիս տողերից: Քեզ և Քեզանից խնդրում եմմիայն ես ներեղություն,Կամակոր սրտի ցավից դուրս ելած լուռ տագնապներով:Դու Բժիշկ և Սեր,Դո՛ւ ես Բժիշկը բոլոր ցավերի,Բժշկի՛ր հոգուս ցավերը ցավոտ, բժշկիր ամեն, ամեն մի բորբոս, ապավեն եղիր ինձ ամեն վայրկյան,Պաշտպանիր հզոր Քո բարձունքի տակ, որ Քեզանով ես՝ միշտ ուրախ լինեմ,Եվ ուրախությամբ, բերկրանքով, հույսով,լույսով, ցնծությամբ, և բարի համբավ վաստակած հոգով,մարմնով դյուրալի, հոգու և սրտի սրբությամբ հանձնվեմՔեզ Բժշկողիդ,Քանզի, սեփական ես ոչինչ չունեմ այս աշխարհի մեջ,Քո տվածն է, որ ապրեցնում է ինձ, Ապրեցնո՛ւմ հոգիս,Քո ստեղծածն է, որ ապրում եմ լուռ՝ հույսը իմ սրտում,Հո՜ւյս տուր ինձ, Տեր իմ,Քո՛ պարգևածն է, որ դեռ այդպիսի Պարգև՝ ոչ ոքից ես չեմ ստացել,Դու պարգևիր ինձ փրկությու ն , բարիք, քավություն նորոք,Քո ձեռքո՛վ միայն Պարգևներ հանձնիր, Գա՛նձ Պարգևատու՛,Քո Սուրբ Ձեռքերով, Քո նուրբ և փխրուն մատների բույրով թող հասնի և ինձ՝ մարմնով տկարիս, Քո Բժշկության դեղը բժշկող,Եվ որը թվեմ Քո տվածներից, որոնք անհաշիվ , անկշիռ ենՇատ…..Որոնք պահված են սրտիս անհաշիվ ցուցակների մեջ,Որոնք իմ կյանքին այնքան անհրաժեշտ, այնքան կարևոր,դեղեր ու դարման լինելով հոգուս՝ բժշկվում եմ ես , բժշկվում մեղքի ահավոր ախտից, և նաև մահից,որից սարսում եմ և դողում անչափ:Ո՞վ եմ ես հիմա, որ պիտի ավել լինեմ բոլորից,Ո՛վ Պարգևատու,Երբ մի պատմուճան ծածկելով հոգիս, մարմինս անգույն ինձ միայն խաղաղ, Քո խաղաղության գույնն է հագցնում, որ ամբողջովին Քո հանգստությամբ լցված լիովին, լիանամ Քեզնով, Եվ ոչ աշխարհի հանդերձանքներով, որոնցով եթե ես հպարտանամ. մեկ է ջերմություն, և խաղաղություն ես չեմ ունենա, քանզի նրանցում չկա մնայունՀրավառություն…Դու վարդի բույրով բույր եսհաղորդում , և Քո պարտեզում խնամում Հոգով, և որ ցանկալի Քո զարդարանքով՝զարդարում ես ինձ,Պատրաստում, նախքան օրը՝Փրկության…..Դու Տե՛ր եղիր ինձ և ամեն վայրկյան, Հո՛ւյս տուր Փրկության,Դու ինձ պարգևիր Հոգու ցանկությամբ, որ հաղթող լինեմ ,Որ հաղթեմ չարին, ևմիանալով Քե՛զ, Փրկարարի՛դ,փրկեմ իմ հոգինՓրկության գնով…..Հիսուս Քրիստոս.Մարտ 8. 2021թ.Սուսաննա Ղարիբյան.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *