Կապիտան՝ Ռաֆո Օրդոյան «Երկնքի տիրակալը» ։
Իր հերոսական ճանապարհին 22 ԱԹՍ է ոչնչացրել, և անմահացել, պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Հուշերը՝ ավելորդ չդարձան,
Գունագեղ բերկրանքին արժանի հավատարիմ մնացին, և նոր անմահացան,
Լավատես մնացին,
Ու հեռացան, բայց սիրո հայրենիքը քո չլքեցին,
Սարերի հովիտներում առուներ փորեցին,
Սրտիդ՝ կարոտի հեղեղից կյանքի ակունքներ հյուսեցին,
Բարձր լեռների գագաթներին՝ երկինքը քո ցանեցին,
Ու աշխարհին նոր լույս բերեցին ,
Այն պահին, երբ աչքերդ փակվեցին,
Մայր հողիդ բուրմունքից արբեցած՝ սրտիդ հրաժեշտ տվեցին,
Ու ճամփա ընկան,
Դեպի երկինքը թռան,
Հոգիդ գրկելով՝ դրախտին հասան,
Եվ այնտեղ հայրենի սերդ գտան։

Եվ ամենուր առավոտ էր, մայրամուտի գոգին նստած,
Անձրևի հետ քո երազն էր թերթում,
Հերոսական պայքարիդ տերևի շուրթերն համբուրում,
Եվ նոր իր շողերով երկնքի մատղաշ ցոլքերին պաշարում,
Քանի դեռ մութը չի գրոհել,
Լույսը՝ նահանջել,
Հույսդ՝ մթության անուրջների թախիծով պատվել,
Քանի որ՝ սիրել ես, պաշտել,
Այն հողը, որի համար՝ նահատակվել,
Հաղթելով՝ հավերժացել,
Ու երկնքին տիրակալ ես դարձել։

Ու, թև աշնան մռայլ քամու սառը հայացքն է հոգիդ պատռել,
Չար ոսոխի ժանիքը՝ կյանքիդ ուղին կտրել,
Դու, մահը՝ գերադասել ,
Բայց՝ չես նահանջել,
Սիրո վահանը սուրբ հավատով ամուր պահել,
Որ աղոթքը քո լողա,
Հուշերիդ անմար խղճին չմոռանա,
Միայն Աստծո առջև ծնկի գա,
Իսկ թշնամին, հիշատակիդ առջև՝ հավետ պիտի ահից դողա։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Վահագն Ժամկոչյան՝ «Հաղթության մատյան»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *