Գագիկ Դանիելի Պողոսյանի չապրած 26-րդ տարեդարձի նվերն է այս ցայտաղբյուրը՝ այսուհետ ջուր և օրհնություն կփոխանցի անցորդներին քաղաքի այն անկյունից, որտեղ երեկոները սիրում էր քայլել Գագիկը՝ տարիներ շարունակ Ջրականի պաշտպանը։ Հետախույզ,  ավագ լեյտենանտ Գագիկին 2020 թվականի օգոստոսին էին տալու կապիտանի կոչում․ ծնողները դեռ սպասում են։ Հոկտեմբերի 14-ին վիրավորվել է Հադրութի ճանապարհին, իսկ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել։ Որդու մարմինը 6 օր հետո են գտել՝ Հոկտեմբերյանի դիահերձարանում։ Հուղարկավորությունից 4 ամիս անց միայն Պաշտպանության նախարարությունը հրապարակեց որդու անուն-ազգանունը։ Այս ընթացքում ստացել են նաև զանգեր՝ զոհվածի մարմին ճանաչելու համար։ Տան միակ որդուն կորցրած ծնողների մխիթարությունը նրա մասին պատմություններն են, հերոսությունները, որոնք բացահայտում են ծնողների համար։ Գագիկի հրամանատարության տակ գտնվող զինվորների հարազատներից ամեն օր են զանգեր ստանում, զանգում են նաև Գագիկի օգնությամբ փրկված տղաները։ Եվ հենց նրանց փրկված կյանքերն են այսօր օգնում, որ Գագիկի ծնողները կարողանան ապրել։ Իսկ ցայտաղբյուր-հուշաքարը ծնողների շնորհակալությունն է պատերազմում զոհված բոլոր տղաներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Իրինա Մկրտչյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *