Վաղ առավոտից ոստիկանություն բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է, նա կասկածվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու համար, այսօր օրվա երկրորդ կեսին հաղորդեց Քննչական կոմիտեն։

Իսկ մինչ այդ` առավոտյան, քաղաքապետի թիմակիցներն ու փաստաբանները չէին կարողանում որևէ տեղեկություն ստանալ Առուշանյանի մասին։ Փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ իրենց չէր հաջողվում կապ հաստատել իրավապահների հետ՝ պարզելու՝ որտեղ է քաղաքապետն, ու ինչ քրեական գործի շրջանակում են նրան բերման ենթարկել։ Փաստաբանը սա առևանգում էր որակել և այդ ահազանգով դիմել ոստիկանությանը։

Օրենքով քաղաքացուն կարող են անազատության մեջ պահել 3 ժամ, «Ազատությանն» ասել էր փաստաբանը։ Երևանում հարցաքննությունից հետո փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց՝ քաղաքապետը հրաժարվել է ցուցմունք տալ։ Իրեն մեղսագրվող կասկածը չի ընդունում։ Իրենք արդեն բողոքարկել են ձերբակալման մասին որոշումը՝ խնդրելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին այն ոչ իրավաչափ համարել. «Հուսանք, որ դատարանը շուտ կարձագանքի և այս ապօրինություններին վերջ կտրվի: Հակիրճ մի քանի բան ենք ասել, որ մեր գործողությունները, այսինքն` Առուշանյանի գործողությունները եղել են օրինական, որևէ հանցագործություն ինքը չի կատարել, չի պատրաստվում կատարել, խնդրում է, որ նաև չքաղաքականացնեն, որովհետև որևէ կուսակցության ինքը չի պատկանում: Իր կուսակցությունը ժողովուրդն է, իր կուսակցությունը Գորիս համայնքն է, իր կուսակցությունը մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելն է»:

Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ կեսգիշերին, Առուշանյանը Ֆեյսբուքում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ արգելելու «հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ Իր այս հայտարարությունից մի քանի ժամ անց Առուշանյանը բերման ենթարկվեց։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը սա քաղաքական հետապնդում էր որակել։ Փաստաբանը ևս պնդեց՝ այստեղ որևէ իրավական գործընթաց չկա։ Ասաց՝ Առուշանյանին ձերբակալել է ոստիկանությունը. «Դրա համար 34 հոդվածով է նաև մեղադրանքը, 34-225 հոդվածի առաջին մասով է, այսինքն` փորձել է կազմակերպել: Ըստ իս` որևէ տեղ չկա, չի կարող որևիցե մեկն այդ արարքում` օրինական հավաք կազմակերպելու համար անձին մեղադրանք առաջադրել: Սա ապօրինի գործողություններ են, ենթադրում եմ, որ քաղաքական գործընթաց է»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

32-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գորիսի քաղաքապետն ու նրա տեղակալը իրենից  պահանջել են 33 մլն դրամ․ Shamshyan.com | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Ըստ իրավապահների` Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս գործն առնչվում է հենց քաղաքապետի կեսգիշերի գրառմանը, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փաստաբանը և հավելեց՝ Քննչական կոմիտեն այդպես էլ սպառիչ պատասխան չի տվել իրենց այն հարցին, թե որն է հավաք կազմակերպելու գործողություններում ապօրինությունը. «Ավելին ասեմ` նոր տեղեկացա, որ բացի հիշյալ քրեական գործից, ինչ-որ քրեական գործեր կան, որոնք միավորվում են մեկ վարույթում: Հասկանում եմ նաև, թե ինչ են փորձում կատարել` միավորում են մեկ վարույթում, և դրանով չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվեն, և արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի խափանման միջոց կալանավորում կիրառվի: Սա ես այս պահին ենթադրում եմ, որովհետև տեղեկություններ ստացա, որ ինչ-որ գործեր են միավորվում, և այս գործը, որը նախատեսում է 200 հազար դրամ տուգանք, այս գործը փորձում են միացնել մյուս գործերին»:

Քննչական կոմիտեն նաև հաղորդեց, որ Գորիսի քաղաքապետն անցնում է նաև մի քանի քրգործերով՝ խարդախության, պաշտոնեական լիզորություններ չարաշահելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության հոդվածներով։ Թե ինչ կարգավիճակ ունի Առուշանյանն այս գործեորվ, չի հաղորդվում։ Փաստաբանն իր հերթին ասաց՝ քանի որ ապօրինի հավաքներ կազմակերպելու քրեական գործով կալանավորում նախատեսված չէ, չի բացառվում, որ այս մյուս քրեական գործերով փորձեն կալանավորել Առուշանյանին։ Թե ինչու, փաստաբանն ասաց՝ չի կարողանում այս հարցին պատասխանել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *