Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին միացավ նաև Փարիզը: «Շարժում» ընկերակցության հրավերով, ֆրանսիաբնակ հայերը՝ Փարիզի հանրահայտ Պլաս դե լա Ղեպուբլիք հրապարակից աշխարհին կոչ են արել միջամտել հայ ռազմագերիների ազատման խնդրին:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծել են՝ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլև խախտում է Ժնևի կոնվենցիայով ամրագրված՝ գերիների նկատմամբ վարվեցողության կանոնները:

Մասնակիցները կոչ են արել Ֆրանսիային՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, օգտագործել ամբողջ հեղինակությունը՝ ռազմագերիների վերադարձը և մարդասիրական դրույթների իրականացումն ապահովելու համար:

Լորիս Թուֆանյան («Շարժում» ընկերակցության ակտիվիստ) — Տասնյակ քաղաքներում անցկացվում է ակցիա, որի նպատակն է լսելի դարձնել մեր ձայնը և ուշադրությունը ուղղել հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական նկրտումները, դրա ապացույցն է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Դրո Մոմաջյան («Շարժում» ընկերակցության անդամ) — Մենք այստեղ ենք նաև՝ Ալիևի ֆաշիզմը դատապարտելու և կրկին վերհանելու համար: Ալիևը ցեղասպանություն է ցանկանում գործել, մենք հիշեցնում ենք, որ Արցախի ժողովուրդը անկախ ապրելու իրավունք ունի, և որ դադարեցվի ագրեսիան նրանց նկատմամբ, մենք շատ լավ գիտենք, նրանց իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *