Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի, իսկ Ադրբեջանում ցայսօր պահվող գերիների թիվը պետական գաղտնիք է

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Ի պատասխան Ձեր՝ 05.02.2021թ. հարցման՝ հայտնում ենք, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, եւ ցայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,- նշվում է փոխվարչապետի

գրասենյակից ստացված գրության մեջ։ Սակայն փոխվարչապետի գրասենյակը հրաժարվել է տեղեկություն տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ՝ այն համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք։ Մասնավորապես՝ փոխվարչապետ Ավինյանին խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե փետրվարի 1-ի դրությամբ պաշտոնապես քանի գերի կա Ադրբեջանում, նրանցից քանի՞սն են քաղաքացիական, քանի՞սը զինծառայող, գերեվարվածների թվում քանի՞

ժամկետային զինծառայող, իգական սեռի ներկայացուցիչ կա։ Բացի այդ՝ հետաքրքրվել էինք, թե պաշտոնական տվյալներով գերեւարված քանի՞ հայի նկատմամբ է Ադրբեջանը քրեական գործ հարուցել։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են միայն վերադարձած գերիների թիվը, իսկ Ադրբեջանում գտնվող հայորդիների թիվը, նրանց նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քրեական հետապնդման մասին տեղեկությունը հայ հասարակության համար պետական գաղտնիք է։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

6STOPPED «Գերիների վերադարձի ուղղությամբ տարվում են շարունակական աշխատանքներ եւ նման տեղեկությունների վաղաժամ բացահայտումը կարող է վնաս հասցնել գործընթացին»,- պատճառաբանել են փոխվարչապետի գրասենյակից ու որպես հիմնավորում մատնանշել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը։

Մինչդեռ՝ վկայակոչված փաստաթուղթը գերիների թիվը չի դասում գաղտնի տեղեկատվության շարքին։ Ըստ նշված հավելվածի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկություններ են համարվում նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տե

ղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին։ Բացի այդ՝ ամրագրում է, որ Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող

տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման։ Թե ինչ առնչություն ուներ զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի հետ՝ հայտնի է թերեւս միայն Տիգրան Ավինյանին։ Մյուս պատճառը, ըստ որի ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կարծիքով, չի կարելի հրապարակել գերիների մասին տեղեկությունները, պայմանավորված է «ՀՀ կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրով

«ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություն ապահովելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նամակագրության գաղտնիությունը և չբացահայտելու դրանց բովանդակությունը հասցեատեր չհանդիսացող անձանց համար»,- նշված է գրության մեջ։ Ընդգծենք, որ նույնականացնող որեւէ տվյալ կառավարչությունից չէինք հայցել, այլ ակնկալում էինք պաշտոնական տվյալ ստանալ մեր գերեվարված քաղաքացիների թվի մասին, քանի որ ոչ պաշտոնական տվյալներով, համենայն դեպս անհետ կորած զինվորների ծնողների տեղեկություններով՝ Ադրբեջանում ունենք 280 գերի, իսկ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունից ու հարազատներից դիմում է ստացել Ադրբեջանում պահվող 228 հայի մասին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *