ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik․ Լևոն Տեր – Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,–գրել է Մուսինյանը: Նա նշել է,

որ ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ Հայաստանում արդեն 205128 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *