Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին.

ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի և դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց տանելու. տատն է տանում: 40-ամյա Օսանը հայ տղամարդկանցից զզվում է: Նա միայն պարսիկներին է իր մարմինը վաճառում:

Ռիտան իրեն «էլիտար» մարմնավաճառ է համարում: Նա նախընտրում է տարիքով կլիենտների: Այս մարմնավաճառներն իրենց «էլիտար» չեն համարում: Նրանք պատրաստ են սեռական կապի մեջ մտնել անգամ 3000 դրամով:

«19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ:
Նա թեև այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում:

Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»:

Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»:

Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»:

Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *