Իրաքի մայրաքաղաքի բազմամարդ շուկաներից մեկում երկու մահապարտ ահաբեկիչների կողմից ինքնապայթեցման հետևանքով սպանվել է առնվազն 28 մարդ, 73-ը՝ վիրավորվել, հայտնում է Associated

press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Ահաբեկչությունը գրանցվել է Բաղդադի կենտրոնում գտնվող Բաբ ալ-Շարքի մարդաշատ շուկայում: Նշվում է, որ երկրում մեծացել է

լարվածությունը ծանր տնտեսական ճգնաժամի ու նախատեսվող ընտրությունների ֆոնին։ «Շուկայի ողջ տարածքը, վաճառվող հագուստներն ու կոշիկները հեղեղված են մարդկանց արյամբ»,- պատմել են ականատեսները։ 1 STOPPED Ահաբեկչության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի

ստանձնել։ Իրաքից զինվորականները հայտարարել են, որ առնվազն 28 մարդ զոհվել է, 73-ը՝ վիրավորվել։ Վիրավորների մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Կանխատեսվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *