Աշոտ Փաշինյանը դեռ մայիսին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասաց դիմումն արդեն գրել է, գնալու է Լեռնային Ղարաբաղ։ – «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու,

դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», – ասաց Աշոտ Փաշինյանը։

Կրտսեր Փաշինյանն ասաց՝ զինված ուժերում դրական փոփոխությունների մասին լսել է, բայց եթե ծառայության երկու տարիներին բանակում անարդարություն տեսնի, անպայման կբարձրաձայնի։ Նորակոչիկը նաև շեշտեց՝ պետք չէ զարմանալ այն փաստից, որ վարչապետի որդին բանակ է գնում։

Ծառայելը բնական երևույթ է, անբնական է՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը․ ֊ «Եթե երկար տարիներ էդ չի եղել, էդ չի նշանակում, որ պետք ա դրան որպես յուրահատուկ կամ արտառոց բան վերաբերվել: Լրիվ նորմալ, բնական երևույթ է իմ կարծիքով: Մեր ծառայության նպատակը խաղաղություն հաստատելն ա ու մենք պարտավոր ենք դա անենք»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Իրենց շարքում վարչապետի 18֊ամյա որդուն տեսնելը ոչ միայն զարմացրել է նորակոչիկներին, այլև ոգևորել։ Տղաներն ասում են՝ սա աննախադեպ երևույթ է, որը պատահեց նոր Հայաստանում։

էստոնիայի Տարտուի համալսարանում ուսումը կիսատ թողած ու Հայաստան վերադարձած Աշոտին զինկոմիսարիատում մանրամասն քննեցին, գրագիտություն ստուգեցին, անգամ գումարում-հանում հարցրեցին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *