Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Մոտ օրերս, հավանաբար, մինչև այս ամսվա վերջ, ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեսթի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուք գործել ՌԴ տարածք: Այս մասին հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն կորոնավիրուսով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին:

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ես հույս ունեմ, որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի սահմանը հատելու»,- նշեց Գրիգորյանը:

https://filmydoor.com/2021/01/4561/?fbclid=IwAR3qAsRCDD8X96bTIa-64ek0mj6tHf6ruL0PmqjX2uYqyCHUD1nhAHVYiaQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *