Ալբերտ Հովհաննիսյան… Հայտնի լուսանկարի հերոս տղան: Արցախյան ներկայիս գոյամար տի խորհրդանիշը տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատ շատերի սոցիալական էջերի մեջ: Քաջարի հայ զինվորը և հաղթանակ կերտողներից

մեկը: Սեպտեմբերի տասնհինգին նա դարձավ տասնինը տարեկան: Հերոս Ալբերտը ընտանիքի միակ տղան է։ Ինչու՞ ներկա ժամանակով, քանզի անհնար է Ալբերտի մասին խոսել անցյալով, հնարավոր չէ պատկերացնել, որ հայ ժողովրդի անպարտելի ոգու խորհրդանիշը եղած անվախ զինվորը կարող էր ինչ-որ պահ

խ ոցելի լինել… Արցախի Հանրապետության նախագահի հրամ անով հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հետմ ահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է

հրապարակել ու կից գրել է. «Այսօր պատահական հաղորդագրություններս նայելիս գտա իմ և Ալբերտիս նամակագրությունից մի հատված պատ երազմի օրերից և անկախ ինձանից հավաքեցի հեռախոսահամարը, որպեսզի զանգեմ Ալբերտին»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *