Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975, Իջևան, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ՀՀ գործող վարչապետ[4], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[5]։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի

գլխավոր խմբագիրը, 2012 թվականիմայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային

ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք»

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո

«Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[6] և վիրավորվում մոտ 300 մարդ։

Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

https://ochenklyovo.ru/%d5%ac%d6%80%d5%a1%d5%b0%d5%b8%d5%bd/%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d6%84%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ae%d5%b8%d6%82%d6%81-%d5%b8%d5%b9-%d5%b8%d6%84-%d5%b9/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *