ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA) ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Նշենք, որ Ալաբաման այսպիսով դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 49-րդ ամերիկյան նահանգը:

Ներկայում ԱՄՆ նահանգներից միայն Միսիսիպին է, որ դեռևս չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ օրերս Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։

Այսպիսով՝ Լացիոն դարձել է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։

https://ochenklyovo.ru/%d5%ac%d6%80%d5%a1%d5%b0%d5%b8%d5%bd/%d5%a7%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a8-%d5%b8%d6%80-%d5%b9%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%bd-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6-%d5%a7-%d5%a9%d5%a5-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/

от Gug

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *