Անօդաչու թռչող սարքերը, բայրաքթարներն ու տարատեսակ հրթիռները հորդառատ անձրևի պես էին թափվում 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ զինվորականների կողքին անմռունչ պայքար էին մղում նաև սպիտակ բանակի մարտիկները: Չէին հավատում, թե դժոխային օրերին ու չդադարող երկաթե անձրևին կարող է դադար լինել:

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտում բժիշկ Ավետիս Դարբինյանը Արցախյան երրորոդ պատերազմի ժամանակ ժամկետային ծառայությունը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում էր իրականացնում: Հիշում է՝ օրը կիրակի էր, վերջապես կարողացել էր կնոջ ու երեխային տեսնել, առավոտյան սակայն հրավառության նմանվող ձայերը քնից թե՛ նրան, թե՛ մանկահասակ երեխային են հանել:

Պատերազմի դաժան երեսը բժիշկ Դարբինյանը հենց սեպտեմբերի 27-ին տեսավ: Աչքերը կկոցում է ու ցավով մտաբերում՝ առաջինն ում տեսել է պատգարակին ոչ թե վիրավոր, այլ արդեն մահացած զինվորական էր: Վիրավորներին թիվ չկար, դժվար իրավիճակում հայտնված բժիշկներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ նրանց փրկելու համար: Վիրավորների հարցական, բայց միևնույն ժամանակ կյանք աղերսող հայացքը բժիշկներին ստիպում էր անել անկարելին ու փրկել նրանց կյանքը:

Նույնիսկ ամենավտանգավոր իրավիճակում բժիշկներն ամեն մի պահն ու դրվագն անմահացենելու մասին չէին մոռանում: Վերցնում էին հեռախոսն ու պահը ֆիքսում պատերազմական սելֆիով: Պատերազմի արդեն վերջին օրերին բժիշկներին զգուշարցել էին՝ առանձնակի ուշադիր լինել գրական հայերենով խոսացողների նկատմամբ: Նրանք կարող էին դիվերսանտներ լինել: Բայց նրանց տարբերակելու ու ծուղակը գցելու համար բժիշկներին հատուկ բանաձև էին տվել վերջիններիս:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Երբ արդեն Ստեփանակերտի հոսպիտալում հերթապահություն իրականացող բժիշկներին ինքնաձիգներ բաժանցին, երիտասարդ բժիշկը հասակացավ՝ պատերազմի ելքը մեր օգտին չի լինելու: Պատերազմի միջով անցածները, միանշանակ, էլ նախկինը չեն լինում, փոխվում են 180 աստիճանով,- վստահեցնում է արյունաբանն ու ցավով նշում՝ պատերազմից դասեր ցավոք չենք քաղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

https://armlur.am/1140495/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *