
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պահո՜… Ինչպես հայտնում է հայտնի թելեգրամյան ալիքը (Mika Badalyan), ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել են դիպուկահարի, ով երեկ սպանել էր Արցախում հայ գյուղացուն և «ներողություն» հայտնել ամենաբարձր մակարդակով։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա իրականում սա ոչ մի կերպ չի նշանակում, որ ադրբեջանցիները վերջապես որոշել են «մարդ դառնալ» և դադարել հակահայկական քաղաքականությունը։ Հակառակը… Ես համոզված եմ, որ ադրբեջանցի դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ` ՍՊԱՆԵԼ խաղաղ հայ գյուղացուն։ Այլ բան է, որ ռուսները հայի սպանությունը չեն համարում «նորմալ» երևույթ, քանզի հեռու են թուրք-ադրբեջանական վայրենիների ֆաշիստական գաղափարախոսությունից։ Կարծում եմ, որ ռուսները շատ կոշտ պայմաններ են դրել ադրբեջանցիների առաջ և վերջիններս ուղղակի ստիպված են եղել արձագանքել։ Հիմա մնաց երկու կարևոր հանգամանքներ պարզվեն։ Դիպուկահարին իրականում ձերբակալե՞լ են։ Եթե այո, ապա արդյոք պահանջելու է ադրբեջանցիներից հայկական կողմը, որ մարդասպանին հանձնեն Արցախի իշխանություններին։ Հ.Գ. Ե՞րբ են Ադրբեջանի իշխանությունները ձերբակալելու ԲՈԼՈՐ այն ադրբեջանցիներին, որոնք տանջում, սպանում, խոշտանգում էին հայ գերիներին, կանանց, երեխաներին, տարեցներին և ի վերջո ե՞րբ են ադրբեջանցիները պատրաստվում ռադները քաշել Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքներից»:
https://mamul.am/am/news/222680