
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ թուրք հնէաբանները Արևմտյան Հայաստանի Բինգյոլ քաղաքի մոտ հայտնաբերել են միջնադարյան 7 սենյականոց եկեղեցի: Մասնագետները ենթադրվում են , որ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանին պատկանող եկեղեցին ուսումնասիրություններից հետո կլինի զբոսաշրջության հիանալի վայր:

Եկեղեցին ունի նաև մատուռ , ջրի և հացահատիկի պահեստներ, դրանք գտնվել են Քարդեսլեր գյուղի ժայռոտ տարածքում:
Թուրք պատմաբան դոցենտ Նեբի Բուտասիմը հայտարարել է, որ 2019 թվականից մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ իրենք հետազոտություններ են սկսել Բինգյոլի կենտրոնում և շրջաններում:

«Մենք փորձում ենք բացահայտել Բինգյոլի մշակութային ամբողջ պատմական հուշարձանները, ամրոցները, կամուրջները, եկեղեցիները: 2019 թվականին սկսված աշխատանքները շարունակվեցին այս տարի 2021 թ-ին:», – ասել է Բուտասիմը:
Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․
