«Ոսկու Աշխարհ» շուկայի դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ոսկու աշխարհի դիմացից ազգությամբ թուրք երկու քաղաքացի են բերման ենթարկվել, մասնավորապես «Երկիր»-ը գրում է`

«Սեպտեմբերի 19-ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։

Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»։

Մենք փորձեցինք ոստիկանության լրատվականից ճշտել, թե ինչ է կատարվում, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

https://bavnews.am/ոսկու-աշխարհ-շուկայի-դիմացից-բերմա/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *