«Ծանր մարմնական վնասվածք է ստացել Արմեն Գրիգորյանը». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 2 ժամ է՝ գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին:

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»:

Նշենք, որ Երևանում բողոքի ակցիա է՝ Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջով: Անհնազանդության ակցիան հսկում են մեծ թվով կարմիր բերետավորներ: Ոստիկանները թույլ չեն տալիս սեպտեմբերի 21-ի միջոցառումներ դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին քայլերթով շարժվել դեպի Հրապարակ:

https://bavnews.am/ծանր-մարմնական-վնասվածք-է-ստացել-արմ/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *