«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա Ստեփանյան

Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Оրեր առաջ գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու: Արյունս սևացած վերադարձա:

Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցի դիմաց, որ գտնվում է ճիշտ Արցախի Ազգային Ժողովի և Կառավարության շենքերի հարևանությամբ, ընկերուհուս հետ կանգնած զրուցում էինք, երբ մեր ետևում կայանած մեքենայից դուրս եկավ մեկը և ասաց.

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

«Դեվուշկի, ատայձիծե պաժալուստա, վիյձեմ դա….»: Մեքենայից հեռվացանք, բայց մնացինք մեքենայի 4 ուղևորների տեսադաշտում և լսելի էր դրանց լկտի հռհռոցը…. Դեմքիս գրված հարցին ի պատասխան՝ ընկերուհիս ասաց.

«Հա, ադրբեջանցի են…. գրաժդանսկի հագած գալիս են Շուշիից, գնումներ անում, կաֆե-ռեստորան նստում, ուտում-խմում գնում են….»:

Մի օր էլ՝ շատ շուտ մի օր, գալու են կաֆե-ռեստորան նստեն, ուտեն-խմեն ու ՄՆԱՆ!»:

https://bavnews.am/գնացել-էի-արցախ-զինվոր-որդուս-տեսակց/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *