Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պшտժшմիջnցներ կիրшռել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պшտժшմիջnցների կիրшռմшն հարցը:

ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե գործարար Օսման Քավալային ազատ արձшկելու ՄԻԵԴ-ի որոշումը չկատարվի, ապա Եվրախորհուրդն առաջին անգամ կսկսի խшխտմшն ընթացակարգ Թուրքիայի դեմ:

Հիշեցնենք, որ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղաս-պանության փաստը և խuտիվ դшտшպшրտել այն։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

2016թ. հուլիսի 15-ի ռшզմшկшն հեղшշրջմшն փորձին մասնակցություն ունենալու մեջ մեղшդրվnղ Քավալան կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։ 2019 թվականի մայիսին նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ վճռել էր, որ նրա կшլшնшվnրnւմը իրավաչափ չէ՝ պահանջելով ազատ шրձшկել նրան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *