Ինչն է եղել Կապանի «պոստերից» մեկում զինվորի մահվան պատճառը․ մանրամասներ

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված հենակետերից մեկում, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակյանը:

Hraparak.am-ի տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր, և դեպքի պատճառը միջանձնային հարաբերություններն են եղել, զինծառայողները միմյանց հետ ունեցել են անձնական բնույթի կոնֆլիկտ, ինչն էլ վերածվել է կռվի։

Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ, նախկինում էլ միջանձնային հարաբերությունների պատճառով նման միջադեպեր եղել են:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

https://bavnews.am/ինչն-է-եղել-կապանի-պոստերից-մեկում-զ/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *