
Գյումրիում բացված նոր խաղային ակումբի վրա փակցրել են 44-օրյա պատերազմում զոհված հերոսի՝ Ալբերտ Հովհաննիսյանի, լուսանկարը՝ որպես գովազդ, առանց նրա ծնողների իմացության, որն էլ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից մեծ դժգոհության առիթ է դարձել:
Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանը իր էջում գրել է.
«Լավ, ի՞նչ պիտի լինի մարդու գլխի մեջ ուղեղի փոխարեն, որ կարծի թե լավ գաղափար ա «կոմպյուտեռանոցի» վրա կպցնել պատերազմում նահատակված հերոսի նկարն իբրև World of Tanks խաղի գովազդ…
Հ.Գ. Նկարն արված է Գյումրիում»։
Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․