
Եթե մի պոստը տվեցիր, հաջորդը չես կարա պահես. Երասխում թշնամու սադրանքներից չեն ընկճվում (Տեսանյութ)
Sputnik Արմենիան գրում է․ Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում` ամենատարբեր տրամաչափի զինատեսակներից, բայց ո՛չ մեր զինծառայողները, ո՛չ էլ թշնամուց ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա բնակվող գյուղացիները խուճապի չեն մատնվում։
Սահակյանների ընտանիքը գյուղի հնաբնակներից է։ Երբ Մարտունուց Երասխ տեղափոխվեցին, Հակոբի 3 որդիներն արդեն ծնվել էին։ Դուստրը ծնվեց Երասխում։
Հակոբն 90-ականներին ակտիվորեն ներգրվված է եղել Երասխի ինքնապաշտպանական մարտերում։ Այսօրվա պես հիշում է` ինչպես ազատագրեցին իրենց տնից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքը։
Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

«1990-94 թթ․ ջոկատում եմ եղել, ջոկատի հրամանատարը եղել է մեր գյուղապետի հայրը, որը հենց սարը գրավելու հաջորդ օրը զոհվեց դիրքում։ Դրանից հետո գնացել ա փոխադարձ կրակոցներ առայսօր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Կրակոցներից այստեղ վաղուց չեն վախենում։ Թշնամուն լավ են ճանաչում. Թուրքիան չլինի` նրանք չեն համարձակվի նույնիսկ մեկ մմ առաջ գալ։
«Ադրբեջանը չի կարող հաղթել հային, ուզում է` 10-ը հոգով մեկի դեմ գա՝ չի կարող։ Հլը թող Թուրքիան իր եղած-չեղածը հետ քաշի, տեսնեմ՝ դա մի օր կդիմանա՞։ Չի՛ դիմանա»,- ասում է Հակոբ Սահակյանը։
Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում