Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին: Նշվեց, որ այդ գումարով առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր ծրագրեր են իրականացվելու։ 2021-ի համար հայտարարված գումարն աննախադեպ էր Հայաստանի համար իր չափերով եւ դա  համացանցում և մամուլում ակտիվ քննարկումների պատճառ դարձավ։

Եվ եթե 2021 թ. հուլիսին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին,ապա հետագայում  Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց որ աջակցության չափը կարող  է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար։ Այս գումարները ներառում են ինչպես դրամաշնորհային ծրագրեր, այնպես էլ վարկային և ներդրումային միջոցներ՝ յոթ  ծրագրերի իրականացման համար։

Իսկ ինչպիսի գումարներ կտրամադրվեն մյուս երկրներին․  Եվրոպական միությունն Ուկրաինայի համար նախատեսում է շուրջ 2.3 մլրդ դոլար, Մոլդովայի համար՝ մոտ 1.9 մլրդ դոլար։ Ադրբեջանը ստանալու է միայն 166 մլն դոլար, իսկ Վրաստանը կստանա մոտ 1.4 մլրդ դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

https://armlur.am/1124509/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *