Այսօր՝ հուլիսի 31-ին, վաղ առավոտյան Նոր Նորքում «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։ Նշված վայր ժամանած իրավապահները պարզել են՝ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ս. Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վ. Մ․-ն և 36-ամյա Պ. Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Ա. Հ․-ի, 61-ամյա Ա. Դ․-ի հետ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի Ա. Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Նոր Նորքի ոստիկանները Բ. Մ․-ին, Ս. Ս․-ին, Վ. Մ․-ին, Պ. Մ․-ին, Ա. Հ․-ին, Ա. Դ․-ին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

shamshyan.com-ի տեղեկություններով, Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից երեքը եղբայրներ են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *