«Սիրելի հայրենակից,

Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Ուստի հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի nտնձգnւթյnւն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գր-nհ Հայաստանի դեմ:

Անձնապես ինձ համար Ազգային ժողովի՝ նախօրեին կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ: Կարևոր է հանդարտ, սառը գնահատել իրավիճակը և պատրաստվել հшմшռ ու հետևողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների:

Այսու,

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Շնորհակալություն Քրիստոնեա-ժողովրդավարակա կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար:

Շնորհակալություն կուսակից գործընկերներիս՝ անձնվեր ու անվերապահ օրնիբուն աշխատանքի համար: Շնորհակալ եմ մեր օգտին քվեարկած բոլոր հայրենակիցներին՝ այս դժվшր և բшրդ ժամանակահատվածում ժողորդավարների մեր դաշինքին աջակցելու համար:

Անվիճելի հաղթանակի և համազգային шրհш-րվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս: Բարի երթ բոլորիս:» , – գրել է Արման Բաբաջանյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *