«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբում ելույթի ժամանակ շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն:

«Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավական էֆեկտիվ գործել ընտրшկшշшռքների և այլ ընտրшկեղ-ծիքների դեմ։ Առաձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ դժվար առաքելությունն իրականացնելու համար: Մենք ելնում ենք այն կանխшվшրկшծից, որ այդ երևույթներն իսպառ վերացնել և չեզոքացնել հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ են սկսելու ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին։

«ՀՀ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը, և նաև ինձ, որպես ՔՊԿ վարչապետի թեկնածու, առաջնորդելու երկիրը։ Մենք առավելագույնը կանենք քննարկելու և այս մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները, և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար։ Ուզում եմ այս ֆոնի վրա նաև շեշտել, որ օրենքի և իրավունքի դիկ-տшտnւրшն այն հաջորդ ուղերձը և մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ և մենք ուղղակի չենք կարող հապաղել այդ մանդատը իրացնելու ճանապարհին»,- նշեց նա։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Փաշինյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին 8 ամիսների ընթացքում անցել է դժ-nխшյին փորձությունների միջով և հաղթահարել է դրանք:

«Սա ոչ միայն յուրաքանչյուրի անհատական նվաճումն է, դա արտահայտությունն է այն փաստի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ թիմը սերում է մեր ժողովրդից, և մենք մեր մեջ կրում ենք մեր ժողովրդի լավագույն հատկանիշները»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։

«Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։

«1լուրեր»

ՀՀ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը . Նիկոլ Փաշինյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *