Ամփոփվել են 1983 տեղամասի արդյունքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 1983 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

54.13 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքն ստացել է ընտրողների ձայների 20,92 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է ընտրողների ձայների 3.97 %-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.03 %-ը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբում ելույթի ժամանակ շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։

«Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *