Civic.am-ը գրում է.

«Ես չեմ մրցում վարչապետի պաշտոնի համար։ Ես ինձ տեսնում եմ պաշտպանությունում։ Մենք խորհրդարանում փոքր ձայնով կոալիցիա կկապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան՝ զբաղվենք երկրի պաշտպանությամբ»,- այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այս արտահերթ ընտրություններին «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Civic.am-ի հարցին՝ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու շանս տեսնու՞մ եք՝ Սամվել Բաբայանը շեշտեց, որ ցանկացածի հետ տեսնում է, եթե գաղափարական հակասություններ չունենան։

Ըստ Սամվել Բաբայանի, եթե այս ընտրություններում լարվածությունը կախված է նրանից, որ 3-4 կուսակցություն է անցնելու խորհրդարան, իսկ մասնակիցները շատ են․ «Եթե առաջին, երկրորդ, երրորդ տեղերի տարբերությունը մեծ լինի բախումներ չեն լինի, եթե փոքր լինի տարբերությունը՝ ապա հետընտրական բախումներ կլինեն»։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Ինչ վերաբերում է ընտրության օրը հնչած կրակոցներին՝ նա արձագանքեց, որ ժողովուրդը կրակոցներից չի վախենում, ինքն է որոշում ում ընտրի։

Civic.am-ի հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ արցախցիներին Արցախից բերել են Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու, որոնք նաև պետք է մասնակցեն քվեարկությանը, դուք ունե՞ք նման տեղեկատվություն՝ Սամվելը Բաբայանը պատասխանեց․ «Ես չունեմ նման տեղեկություն, ես չեմ զբաղվում էտ ավանտյուրաներով, ինձ համար հետաքրքիր չի։ Մեր հասարակությունը ինքն է որոշելու ում ընտրի, լավ՝ 5 ավտոբուս մարդ են բերել, հետո՞, ի՞նչ փոխեց։ Երբ, որ ես Արցախում ընտրությունների էի մասնակցում, ի՞նչ էին ասում՝ ասում էին, դու արցախցի չես, գնա ձեր Երևան, կար չէ՞ տենց բան, չգրանցեցին էլ»։

Մեր դիտարկմանը՝ պատերազմից հետո խոսում էին դավաճանությունից, այս ընտրություններին մասնակցող ուժերի մեջ դավաճաններ չե՞ք տեսնում՝ Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը երբեք դավաճանությունից չի խոսել՝ հետաքննությունից հետո ամեն բան պարզ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

http://medianews.site/261224/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *