Տարեցին վիրավորելու համար Հակոբ Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են

Hraparak.am-ը գրում է․ Քարոզարշավի շրջանականերում երեկ ՔՊ-ականները նախընտրական բուկլետներ են բաժանել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն, այդտեղ ընտրողներ չունեն և թող բուկլետները հավաքեն ու գնան։

Սրան ի պատասխան՝ ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, և իրենց տարածքում ապրող պապիկի պատիվը պահել, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։

Մեզ ասացին, որ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նրանցից մեկը կոտրվածքներ էլ ունի։ 

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Մենք փորձեցինք կապվել Հակոբ Արշակյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին

https://bavnews.am/տարեցին-վիրավորելու-համար-հակոբ-արշա/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *