2020թ. Արցախը հանձնելուց հետո էլ պատերազմի վտանգը չի թուլանում։ Թշնամու զինված ստորաբաժանումը հատում է ՀՀ պետական սահմանը, խորանում երկրից ներս 3 կմ, իսկ նիկոլիզմը անմիջապես հակազդելու և սահմանախախտումը կանխելու փոխարեն, ուշացումով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։

Նիկոլապատկան անգրագետ զանգվածին հանգիստ թողնենք։

Դիմում եմ բոլոր նորմա՛լ մարդկանց. դուք հո հասկանու՞մ եք ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետական անվտանգության ոչ մի երաշխիք չունենք։

Որ երեկ Սյունիքում չեն կրակել ու մարդ չի զոհվել, դա դեռևս չի նշանակում, որ իրավիճակի հետ պետք է հաշտվել։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Հենց վաղը, փորձեք մի փոքրիկ ջոկով հատել մեր բարեկամ Վրաստանի սահմանը, ու տաս մետր առաջ գնալ։ Տեսեք թե ինչ կկատարվի այդ ջոկի հետ և ընդհանրապես՝ համաշխարհային ի՞նչ աստիճանի սկանդալ կունենանք։

Իսկ մեր բոսյակները, հարևան զինված թշնամու կողմից, Սյունիքի մարզում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտման փաստը՝ սկզբում ՊՆ-ով պաշտոնապես հերքեցին։ Այնուհետև, ԱԱԾ-ով՝ պաշտոնապես վախեցրեցին ներքին լսարանին, որ «իրավական» միջոցներ կկիրառեն, եթե դրա մասին հրապարակումներ լինի։ Հետո տեղի ունեցածը ԱԳՆ ով հայտարարեցին որպես ադրբեջանական սադրանք ՀՀ պետական սահմանի նկատմամբ։ Իսկ ավելի ուշ՝ ԱԽ նիստում կապուտուլյացված վարչապետացուն իրավիճակը պաշտոնապես հայտարարեց ճգնաժամային։ Ի նկատի ունեցեք, որ թվարկածս բոլոր կառույցները, մեր երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության առաջնային պատասխանատուներն են։

Հարգելի պատիվ ունեցող, նորմալ քաղաքացինե՛ր (կրկին նիկոլապատկան զանգվածին հանգիստ թողնենք). ես չեմ դուք եք։ Ինչպե՞ս անվանես այսքանից հետո այս դիլետանտ կապիտլյանտներին։ Դուք կվստահե՞ք ձեր, ձեր ընտանիքների ու ձեր երկրի անվտանգությունը սրանց։

Մինչ հունիսի 20-ը, դեռ 38 օր կա և վախենամ, թե այդ ընթացքում սրանք նորանոր վնասներ հասցնեն Հայաստանին։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *