Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվույունները 2020 թվականի դրությամբ կազմում են 420 մլն դրամ, 287 հազար 966 դոլար, 708 հազար ռուսական ռուբլի և 2870 եվրո։ Նվիրատուների ցուցակում առաջինը Ավետիս և Ռիտա Կարագուլյաններն են, որոնք Հակոբյանի հիմնադրամին վճարել են 146 մլն 400 հազար դրամ։ Ավետիս Կարագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործ կար ժամանակին։ Ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանը 200 հազար դոլար է փոխանցել, նշենք, որ ժամանակին Աննա Հակոբյանը այս մասին գրառում էր կատարել․

«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ: Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին: Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք: Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը. «Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»: Դա հուլիսի 15-ն էր, այսինքն` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը: Ցանկացած այլ օր, այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն: Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը: Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը: Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար: Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհակալություն: Հ.Գ. «Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար»,- գրել էր Աննա Հակոբյանը։

Հաջորդիվ՝ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը 25 մլն դրամ է փոխանցել։ Վիտալի Գրիգորյանցին է պատկանում «Հայբիզնեսբանկի» բաժնետոմսերի 95 տոկոսը, նա բանկի խորհրդի անդամ է նաև։ Աննա Հակոբյանին 20 մլն դրամ է փոխանցել Արսեն Ղազարյանը, խոսքը, ամենայն հավանականությամբ «Ապավեն» տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի մասին է, հետաքրքիր է, որ առանձին փոխանցում է կատարել նաև «Ապավեն» ընկերությունը՝ 4 մլն դրամի չափով։

Բարերար Գարբրիել Չեմբերջյանը փոխանցել է 12 մլն 600 հազար դրամ, շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը 25 հազար դոլար է փոխանցել։ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմը» 10 միլիոն դրամ է փոխանցել, Սասի Արտակի «Սաս Գրուպ»-ը՝ 5 մլն դրամ։ Աննա Հակոբյանին նույնիսկ գումար է փոխանցել «Գուդ վին» բուքմեյքերական ընկերությունը՝ 3 միլիոն դրամի չափով։ Այս փոխացումը հատկանշական է նրանով, որ ժամանակին ընկերությունը պայքարում էր «Խաղամոլության դեմ» ԱԺ բերված նախագծի դեմ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Հիշեցնենք, որ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի նախագծով առաջարկվում է թույլատրել բացել մեկական բուքմեյքերական գրասենյակ միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, ինչպես նաև ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն արգելել (խոսքը գազալցակայաններում տեղադրված սարքերի մասին է): Համաձայն առաջարկի` բուքմեյքերական ընկերությունները պետք է 500 մլն դրամ դեպոզիտ գումար ունենան:

«Գուդվին-բետ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Հրահատ Սուքիասյանը և տնօրեն Սարգիս Միքայելյանը դեմ են նախագծին և պնդում են, որ նախագծով խաղամոլության խնդիրը չի լուծվում, այլ հաճախորդների վերաբաշխում է տեղի ունենալու։

Հաջորդ 3 միլիոնը Աննա Հակոբյանին փոխանցվել է «Բարսիս» ՍՊԸ-ի կողմից, այս ընկերությանն են պատկանում «Նոր տուն» խանութների ցանցը։ Աննա Հակոբյանի հիմնադրամին գումարներ են փոխանցել Արցախբանկը, «Ակբա- կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Արմենիա վայն» գործարանը, մի քանի տասնյակ այլ անհատներ և ձեռնարկություններ։

Նշենք, որ հիմնադրամին փող մուծած անձանց կամ կազմակերպությունների մի զգալի մասի անուններն էլ թաքցված են, մինչդեռ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակության դրույթ․ «Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, հիմնադրամն azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։ Փաստացի սա նշանակում է, որ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվությունը «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով համարվում է բաց տեղեկատվություն։

hraparak.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *