Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Միշայի մայրը գրում է

Ես ի՞նչ կատարվեց, ես ի՞նչ եղավ։ Դեռ չեմ հավատում ինչա կատարվում, գժվել կարելիա։ Իմ ամենաթանկը, իմ գանձը, իմ հույսը, իմ կյանքի իմաստը, իմ բալեն, իմ ձագը, իմ ամենան, մաքուրը, անկեղծը, անբիծը, անվերջ կարելի է շարունակել, որովհետև դու իսկապես արժանի ես Կյանքս։

Տեր Աստված ես ի՞նչ արեցիր, ինչի՞ ինձ տվեցիր, որ այսքան շուտ պիտի վերցնեիր։ Ախր չկարողացա գոնե մի երազանքդ կատարեմ, ախր հազար նպատակ ունեիր, որ պիտի կատարեիր, ախր ո՞նց եղավ է։

Ինչի՞ է կյանքն այսքան բարդ, հիմա ես ի՞նչ եմ անելու, 195 օր հույսը մեջս փայփայած սպասում եմ, որ շուտով կզանգես, որ շուտով կգտնվես, ողջ ու առողջ տուն կգաս։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Հիմա ես ո՞նց օրերը հաշվեմ ու տուն գալուդ սպասեմ, որ շուտով կզանգես ու կասես. «Բարև մամ, ի՞նչ կա մամ, բա Գոռիկն ուրա՞, մամ բա Գոռիկն ի՞նչա անում»։ Հիմա Գոռիկին ի՞նչ եմ ասելու, ու՞րա իրա Միշան, ուրա՞ ապերը, ամեն օր ասումա. «Աստված ջան Միշան գա»։ Հիմա ո՞նց ասեմ, որ Աստված չլսեց քո անկեղծ աղոթքները, ո՞նց պահեմ այդ հավատը նրա մեջ։

Կունենա՞մ այնքան ուժ, որ Գոռիկիդ քո երազած տղան դաստիարակեմ։ «Մա’մ, Գոռին պիտի զոռով թե համոզելով, լավ սովորեցնենք, պիտի կրթված ու զարգացած մարդ մեծանա, մա’մ, հանկարծ չխոսեք վրան, դուխը չկոտրեք, որ համարձակ լինի։ Մա’մ Գոռը պիտի այնքան խելացի լինի, որ խելքով ու նստած տեղից ծառայի: Ուզում եմ Գոռը ամեն ինչ ունենա»: Բա հիմա ես ի՞նչ եմ անելու առանց քեզ։

Քույրդ ամեն օր մի նոր բանա մտածում, որ արդարացնի բացակայությունդ, որ ինձ ու իրեն հավատացնի, թե դու ողջ ես ու շուտով մի լավ լուր կիմանանք քեզանից, չի հավատում, որ դու էլ չկաս, որ Աստված տարավ իր մոտ քեզ։

Իմ հրաշք Միշա, իմ մեծատառով բալա, միշտ հպարտացել եմ քեզնով, միշտ իմացել եմ, որ երբեք սխալներ չես անի, պատվով կծառայես ու կգաս տուն։ Իմ ամենաթանկ չգիտեմ ինչպե՞ս եմ հաղթահարելու կորստյանդ ցավը աննկարագրելի է այնքան, մեեեեծ ու ահռելիի։

Իմ հերոոոոոս, բայց ինձ հերոս պետք չէր, ինձ դու էիր պետք, իմ աշխարհ, իմ պարծանք։ Աստծուն այդքան խնդրեցի, որ հրաշք գործի:

Այնքան ասելիք կա, այնքան շատ: Երանի այս օրը, որ էլ չի լինելու:

https://www.armlife.am/news/148006.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *