Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հրաժարվոում է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն առայժմ ձեռնպահ է մնացել հրաժարման պատճառները մանրամասնելուց, անելով սակայն որոշակի ակնարկներ, թե խախտվել են խաղի կանոններ և ինքը չի ուզում մասնակցել որոշակի անձանց թիրախավորման աշխատանքի: Այլ կերպ ասած, Սամվել Բաբայանն ակնարկում է, որ հանձնաժողովի աշխատանքում կան որոշակի թիրախավորման միտումներ: Այդ դեպքում սակայն Արցախի պաշտպանության նախկին նախարարը գուցե մնար և իր աշխատանքով, ներգրավվածությամբ փորձեր թույլ չտա՞լ այդպիսի փորձեր, խանգարեր այդ թիրախավորումներին, և չստացվելու դեպքում նոր միայն հայտարարեր հանձնաժողովից դուրս գալու մասին:

Սամվել Բաբայանը հանձմաժողովի աշխատանքին մասնակցելու հնարավորություն ստացավ որպես այսպես ասած արտախորհրդարանական ուժերի ձևաչափի մասնակից: Այդ ձևաչափի երեք մասնակցի՝ հանձնաժողովի աշխատանքին ներգրավվելու  համաձայնություն ձեռք էր բերվել վարչապետ Փաշինյանին և արտախորհրդարանական ուժերի շփումների ընթացքում: Կթողնի՞ Սամվել Բաբայանը նաև այդ ձևաչափը, այսինքն կհրաժարվի՞ նաև այդ ձևաչափով քաղաքական շփումներից, այդ թվում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումներից, նիստերից, որոնք տեղի են ունենում որոշակի պարբերականությամբ: Ասել կուզի, Բաբայանը բոյկոտում է միայն խորհրդարանական հանձնաժողովի՞, թե՞ նաև արտախորհրդարանական ձևաչափի աշխատանքը: Թե՞ Սամվել Բաբայանի որոշումը իրականում արձագանք է այն իրողություններին, որ այժմ ծավալվում են խորհրդարանական ընդդիմության քայլերի բերումով և Հայաստանում կարծես թե քայլ առ քայլ ուրվագծում քաղաքական նոր ճգնաժամի միտումներ: Կշարունակի ճգնաժամի ծավալումը, թե ոչ, բարդ է ասել, սակայն հնարավոր է, որ Սամվել Բաբայանը հրաժարվելով 44-օրյա հանձնաժողովի նիստերից փորձում է պատրաստվել հնարավոր ճգնաժամային զարգացումների, որոնք կարող են բացել ներքաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն և Բաբայանը թերևս չի ուզում այդ հնարավորության հանդիման լինել որևէ կարգավիճակով «կաշկանդված»

աղբյուր

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *