Հայկոն հենց ինքը պատմություն էր՝ բավականին երիտասարդ մարդ և արվեստագետ լինելով։ Այս մասին այսօր երգչի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը։

«Հայկոն իրոք մեր արվեստում յուրահատուկ գույն էր, յուրահատուկ մարդ էր, յուրահատուկ արվեստագետ էր և անհատ էր, ինձ համար հատկապես դժվար է խոսել Հայկոյի մասին, պարզապես որպես արվեստագետ, որովհետև շուրջ 30 տարի մենք ոչ միայն ծանոթ էինք, մենք ընկերներ էինք, մենք ընկերական ճանապարհներ ենք անցել՝ մարդկային, քաղաքային կյանքով, ընկերական կյանքով։ Բազմակողմանի կորուստ է ինձ համար։ Նրան չճանաչողների համար մեծ կորուստ է որպես արվեստագետի, որպես մարդու, որը յուրահատուկ արվեստ է ստեղծել, ու շատ մեծ ցավ եմ ես ապրում»,- ասաց Մարկոսյանը։

Նա նշեց, որ Հայկոն շատ լավ, սրտաբաց, բարի ընկեր է եղել և ինքը համոզված է, որ բոլորն էլ նույնն են ասելու։

«Հայկոն մեր ասպարեզի եզակի մարդկանցից էր, որ ես չգիտեմ՝ կա արդյոք մեկը, որ նրան չընդունի և չսիրի, կամ չհարգի»,- ասում է հաղորդավարը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Հարցին՝ ուներ երգիչը կապրիզներ, Մարկոսյանը պատասխանեց. «Կարող է նա էլ իր կապրիզներն ուներ, բայց նա այնքան բալանասավորված տղա էր, մարդ էր։ Նա կարողանում էր պահել այդ բալանսը, մենք շատերս երբեմն շատ ավելի էմոցիոնալ ենք լինում, նա կարողանում էր շատ սառը հանգիստ լինել։

Ինքը ջիգյարով, երևանցի, լավ, ախպերական տղա էր, մենք միշտ իրար հետ էդպես շփվում էինք։ Մի արտահայտություն ունեինք՝ երբ հանդիպում էինք, ասում էին՝ հա դե մենք հներով ուրիշ ենք, միշտ ասում էր՝ վայ, ցավդ տանեմ, մեռնեմ կյանքիդ, քաղցր լեզու տղա էր»։

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *