Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

«Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է նա:

Զայցևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադարձություների բացառման հուսալի երաշխիքն են»:

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է տվյալ եռակողմ համաձայնագրերից բխող առաջադրանքների իրագործմանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *